G7-ի գագաթնաժողովը բարձրացրել է Ճապոնիայի վարչապետի վարկանիշը

238

Յոթի խմբի (G7) երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը հանգստյան օրերին կայացել է Հիրոսիմայում, դրական ազդեցություն է ունեցել Ճապոնիայի կառավարության աջակցության վարկանիշի վրա՝ վարչապետ Ֆումիո Կիսիդայի գլխավորությամբ։

Այդ մասին վկայում են երկուշաբթի հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացրել է ճապոնական խոշոր Yomiuri թերթը։

Մայիսի 21-22-ին անցկացված հանրային հարցման տվյալներով՝  երկրի կառավարության աջակցության վարկանիշը կազմել է 56 %՝ անցած ամսվա ընթացքում բարձրանալով ամբողջ 9 կետով։ Կիսիդայի կառավարության գործողությունները խրախուսելը վերջին ութ ամիսներին առաջին անգամ անցել է 50 %-ից: Միաժամանակ, չխրախուսելու վարկանիշն իջել է 4 կետով՝ կազմելով 33 %։

Թերթի տվյալներով՝ Հիրոսիմայում G7 գագաթնաժողովի ընթացքում Ճապոնիայի դիվանագիտական հաջողությունները կառավարության աջակցության վարկանիշի աճի գլխավոր գործոնն են։ Հարցվածների 53 %-ը համոզված է, որ Կիսիդան անցած գագաթնաժողովում ցուցադրել է, որ Ճապոնիան առաջնորդ է։ Եվս 57 %-ի կարծիքով՝ գագաթնաժողովը դրական լիցք է հաղորդել Կիսիդայի՝ աշխարհն առանց միջուկային զենքի նախաձեռնությանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲրազիլիայի նախագահն առաջարկել է ՄԱԿ-ի գագաթնաժողով անցկացնել Ուկրաինայի թեմայով
Հաջորդ հոդվածըԶախարովան Զելենսկուն հիշեցրել է ավերածությունների հարցում ԱՄՆ-ի առնչության մասին