Yonhap․ ԿԺԴՀ-ն երկու թևավոր հրթիռ է արձակել սուզանավից

232

Կիրակի օրը ԿԺԴՀ-ն երկու թևավոր հրթիռ է արձակել, հաղորդել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով ԿԺԴՀ լրատվամիջոցներին։

Գործակալության տվյալներով՝ խոսքը «ռազմավարական թևավոր հրթիռների» մասին է, որոնք արձակվել են սուզանավից։

Գործակալությունը նաև տեղեկացրել է՝ հղում անելով  Հարավային Կորեայի շտաբների պետերի կոմիտեին, որ հարավկորեացի զինվորականներն արձանագրել են «չպարզված տեսակի հրթիռի արձակում» Սինպհո նավահնգստային քաղաքի շրջանում։

Ենթադրաբար՝ հրթիռներն արձակվել են ի նշան բողոքի՝ մարտի 13-ին մեկնարկող՝ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի Freedom Shield համատեզ զորավարժությունների, գրում է  Yonhap-ը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻնդիան Ուելս․ Ալկարասն ու Շվյոնտեկը դուրս եկան երրորդ շրջան
Հաջորդ հոդվածըՍի Ձինպին․ Չինաստանը պետք է դիմակայի Թայվանի հարցում արտաքին միջամտություններին