‘You Tube-ում հոլովակ է հայտնվել, որտեղ կոչ է արվում պատրաստվել Ասադի ռեժիմի տապալմանը (տեսանյութ)’

610

Մի քանի օր շարունակ iLur.am-ը փորձում է որևէ մեկնաբանություն ստանալ  Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր զբոսաշրջության և հուշարձանների պահպանության վարչությանից, սակայն վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը շարունակում է մնալ գործուղման մեջ, և հայտնի չէ, թե երբ կվերադառնա:

Դեռևս դեկտեմբերի 4-ին վարչության ընդունարանից մեզ հայտնել էին, որ մասնագետ Սլավա Սարգսյանը հիվանդ է և չի կարող որևէ մեկնաբանություն տալ: Այսօր էլ՝ դեկտեմբերի 6-ին, Սլավա Սարգսյանին չկարողացանք «բռնացնել» տեղում, իսկ նրա բջջայինին մեր կողմից կատարած զանգերը այդպես էլ մնացին անպատասխան:

Հիշեցնենք, մի քանի օր է,ինչ հանրությանը հայտնի է դարձել, որ վերսկսվել են Արցախի Գանձասարի եկեղեցու պարսպապատերի երեսպատման աշխատանքները, որոնք դադարեցվել էին հանրության բողոքի ալիքի և ընդվզման պատճառով: Առայժմ դեռ ոչ մի հայտարարություն չի հնչել ԼՂՀ-ի հուշարձանների պաշտպանության վարչությունից:

Նախորդ հոդվածը‘Ավստրիայում ավտոբուսի վարորդը վերադարձրել է կորցրած կես միլիոն դոլարը ‘
Հաջորդ հոդվածը‘Դուբլինում ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություն է նախապատրաստվում ‘