‘YouTube-ը տարբեր անկյուններից հոլովակը դիտելու հնարավորություն է առաջարկում (տեսանյութ)’

1125

YouTube ընկերությունը սկսել է փորձարկել տարբեր տեսանկյուններից միեւնույն տեսանյութը դիտելու հնարավորությամբ ֆունկցիան: Առայժմ այն աշխատում է միայն երգչուհի Մեդելին Բեյլիի՝  YouTube’s Music Night միջոցառման ժամանակ արված հոլովակի վրա:

Հոլովակը նկարահանվել է չորս տեսախցիկներից, իսկ օգտատերը կարող է դիտման ընթացքում փոխել դիտանկյունը:  Դրա համար պետք է սեղմել կադրի աջ կողմում երեւացող պատուհանների վրա կամ ստեղնաշարի վրա սեղմել 1-4 թվերը:

Տեսանյութը հասանելի է միայն YouTube կայքում եւ համակարգիչների համար:

Տեսանյութը կարելի է դիտել այս հղումով

Նախորդ հոդվածը‘«Ուլիսի» պարզաբանումը թիմում ադրբեջանցի ֆուտբոլիստի ներկայության մասին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը մտադիր է սահմանել «Հայրերի օր»’