Իսպանական Inditex ընկերությունը, որի մեջ են մտնում Zara, Massimo Dutti, Pull&Bear, Oysho, Bershka, Stradivarius և այլ բրենդներ, հայտնել է Ռուսաստանում իր խանութների վաճառքի գինը, տեղեկացնում է MashTelegram-ալիքը։
Ըստ տեղեկատվության՝ ընկերությունը մտադիր է իր ցանցի վաճառքի դիմաց ստանալ գրեթե 200 մլն դոլար (մոտավորապես 12,3 մլրդ ռուբլի)։
Այս պահի դրությամբ բանակցություններ են ընթանում հավանական գնորդների հետ։
Inditex-ի անձնակազմի խոսքով՝ ղեկավարությունը խոստացել է, որ իրենք իրենց պարտականությունների կատարմանը կվերադառնան 2023 թ․ գարնանը։ Միաժամանակ, աշխատակիցները պնդում են, որ ցանցի ոչ բոլոր 502 խանութները կրկին կբացվեն գնորդների առջև, օրինակ՝ Massimo Dutti-ն և 7 Zara Home-ը, որոնք, պարզվել է, քիչ եկամտաբեր են։
Փոխանցում է lenta.ru-ն։