‘Zara ապրանքանիշի սեփականատերը հայտնվել է աշխարհի ամենահարուստ անձանց եռյակում’

1384

Իսպանացի միլիարդատեր Ամանսիո Օրտեգան 2013 թ. Forbes-ի համաշխարհային վարկանիշի ամենահաջողակ մասնակիցն է դարձել: Տեքստիլ արտադրանքի մագնատը միանգամից երկու հորիզոնականով վեր է բարձրացել և իր $57 մլրդ կարողությամբ ներխուժել աշխարհի ամենահարուստ անձանց եռյակը՝ դուրս մղելով այնտեղից Ուորեն Բաֆեթին:

Այս ամենը տեղի է ունեցել հանրահայտ Zara ապրանքանիշի շնորհիվ, որը ներկայացնում է վերջին haute-couture հավաքածուներից ոգեշնչված հագուստ, սակայն՝ շատ ավելի մատչելի գներով: Մեկ տարվա ընթացքում Inditex մայր կազմակերպության (Zara-ից բացի՝ Օրտեգայի հիմնած նորաձևության կայսրության մեջ եմ մտնում Massimo Dutti-ն, Bershka-ն, Pull&Bear-ը և այլ հռչակավոր ապրանքանիշեր) բաժնետոմսերը 50% վերելք են ապրել:

Inditex-ի զարմանահրաշ հաջողության գաղտնիքներից մեկը լոգիստական շղթայի անհավանական արագությունն է. գաղափարից դեպի ոճական լուծում, այնուհետև՝ պատրաստի իրից դեպի խանութի ցուցասրահներ ընկած ճանապարհը հագուստն անցնում է հաշված օրերի ընթացքում:

Իսկ արդեն շաբաթներ անց մի հավաքածուին փոխարինում է մյուսը: Արտադրանքի նման դինամիկան, որը զուգորդվում է բանիմաց ներկայացմամբ, Inditex-ին թույլ է տալիս զարգանալ՝ ի հեճուկս շուկայի: 

Նախորդ հոդվածը‘Արգելվել է «Գետամեջի» արտադրանքի վաճառքը ‘
Հաջորդ հոդվածը‘Սահմանադրական դատարանը մերժեց Նարինե Մկրտչյանի դիմումը’