‘«Zlataner»` նշանակում է գերիշխել’

805

Շվեդական բառարաններում նոր բայ է ընդգրկվել` ի պատիվ Շվեդիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի. «zlataner»:

«Zlataner» բայը հայերեն նշանակում է «գերիշխել», «գերազանցել մնացածներին», հաղորդում է France Football.

Նոր բառը հնարել են Canal+ հեռուստաընկերության լրագրողները: Ավելի վաղ Իբրահիմովիչը այս կապակցությամբ նշել էր, որ իր համար մեծ պատիվ կլիներ, եթե նման բայը հայտնվեր ֆրանսիական լեզվում:

Նախորդ հոդվածը‘Արամազդ Ղալամքարյան. Կոնգրեսը առաջին երկարաժամկետ քաղաքական նախագիծն է’
Հաջորդ հոդվածը‘Նախագահի ընտրություններում առաջադրվեց Արամ Հարությունյանը’