Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում «Ճերմակ արջը» 9-0 հաշվով հաղթեց լիտվացի Մինդաուգաս Վենցկայտիսին: Ալեքսանյանը նվաճեց հաջորդ տարի Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Արթուր Ալեքսանյանի համար սա կլինի 4-րդ մասնակցությունը Օլիմպիական խաղերում:
Եզրափակիչի ճանապարհին Արթուր Ալեքսանյանը 10-4 հաշվով հաղթել էր Նիկու Օժոգին, 9-0 հաշվով՝ Ժոզեֆ Ռաուին և կրկին 9-0 հաշվով՝ Արթուր Օմարովին:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր են նվաճում 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը: