«Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Չավիի հետ

311

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետ։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Պայմանագրի կնքման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին «Կամպ Նոու» գրասենյակում ակումբի նախագահ Ժոան Լապորտայի, փոխնախագահներ Ռաֆա Յուստի եւ Էդուարդ Ռոմեուի, ֆուտբոլի հարցերով տնօրեն Դեկուի մասնակցությամբ։

Չավին 2019 թվականից է գլխավորում «Բարսելոնան», որը նրա օրոք դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ սուպերգավաթակիր։

Նախորդ հոդվածըԱԱ. Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է
Հաջորդ հոդվածըԱրցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունը