Ադամ Կադիրովը նշանակվել է գումարտակի համակարգող

240

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 16-ամյա որդին՝ Ադամը, դարձել է շեյխ Մանսուրի անվան գումարտակի համակարգողը։

Այդ մասին տեղեկացրել է պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։

«Այսօր ՌԴ պաշտպանության նախարարության՝շեյխ Մանսուրի անվան գումարտակի անձնակազմին ներկայացրի իրենց նոր համակարգողին՝ Չեչնիայի Հանրապետության Հերոս, Չեչնիայի Հանրապետության ղեկավարի անվտանգության ծառայության պետ Ադամ Ռամզանովիչ Կադիրովին։ Այդ նշանակումը Ադամի նշանակալի ավանդի օրինաչափ արդյունքն է՝ մեր ժողովրդի կրոնական, ընտանեկան և մշակութային արժեքները պահպանելու գործում»,- իր Telegram ալիքում գրել է պատգամավորը։

Դելիմխանովը նաև նշել է, որ Ադամ Կադիրովին շնորհվել է շեյխ Մանսուրի անվան գումարտակի երկրորդ շքանշանը։ Առաջինն ավելի վաղ ստացել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։

Կովկասի առաջին իմամ շեյխ Մանսուրի անվան գումարտակի կազմավորման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի երկրորդ կեսին։

Նախորդ հոդվածըG7-ը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է պատանդներին ազատ արձակել
Հաջորդ հոդվածըՀյուպատոսությունը ստուգում է Թուրքիայում ռուս կանանց սպանության մասին լուրը