‘Ադրբեջանական շրջկենտրոնում անկարգությունները վերսկսվել են’

665

Այսօր առավոտյան ադրբեջանական Իսմայիլի շրջկենտրոնում վերսկսել են անկարգությունները, հաղորդում է Contact.az-ը: Ըստ տեղեկատվության՝ տեղական վարչակազմի շենքի մոտ հավաքվել են մի քանի հարյուր բնակիչներ, որոնք պահանջել են շրջանի ղեկավար Նիզամի Ալեքպերովի հրաժարականը: Ոստիկանությունը պահանջել է ցրվել, սակայն ցուցարարները հրաժարվել են ենթարկվել պահանջին  ու սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Contact.az-ը նշում է, որ «քաղաքի փողոցներում առայժմ շատ քիչ մարդ կա, շրջկենտրոնը նման է մի վայրի, որտեղ  արտակարգ վիճակ է հայտարարվել»: Փողոցներում ոստիկանական պարեկներ են և ստորաբաժանումներ, ինչպես նաև՝ ցուցարարներին ցրելու համար նախատեսված տեխնիկա:

Մի շարք ԶԼՄ-ների վարկածով՝ անկարգությունների պատճառ դարձած ավտոմեքենան, որը վթարի էր ենթարկվել, վարելիս է եղել շրջանի ղեկավարի զարմիկը և աշխատանքի նախարարի որդին՝ Վուգար Ալեքպերովը, որը դուրս է եկել մեքենայից և սկսել վիրավորել հավաքված մարդկանց: Իշխանություններն, իրենց հերթին, հերքում են Ալեքպերովի մասնակցությունը միջադեպին:

Հունվարի 24-ի գիշերը ծայր առած անկարգություններին մասնակցել է մի քանի հազար մարդ:Նրանք հրկիզել են «Չիրագ» հյուրանոցը (Contact.az-ը նշում է, որ հյուրանոցը պատկանում է Ալեքպերով ընտանիքին), այնուհետև  պատրաստվել են այրել շրջանի ղեկավարի տունը, սակայն ի վերջո բավարարվել են թիկնազորի կացարանը և մերձակայքում կայանած մի քանի ավտոմեքենաներ այրելով, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թե ինչու Սերժ Սարգսյանը չբարձրացրեց թոշակները ‘
Հաջորդ հոդվածը‘Իսպանական El պարբերականը ստիպված է եղել իր կայքից վերացնել Չավեսի վիրահատության լուսանկարը’