‘
Տասնամյակների ընդմիջումից հետո Հայաստանի ջրագնդակի երիտասարդական հավաքականը մրցանակային տեղ է գրավել միջազգային մրցաշարում, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Բաթումում օրերս անցկացված ջրագնդորդների պայաքարին մասնակցել են վեց թիմեր: Հայաստանի պատվիրակները հաղթել են հաջորդաբար տանտերերին, Քութայիսի ներկայացուցիչներին, այնուհետև երեք միավոր են ստացել Ադրբեջանի հավաքականի հետ չկայացած խաղի շնորհիվ (ադրբեջանցիները հրաժարվել են մրցել մեր թիմի հետ) եւ գրավել երրորդ տեղը:
Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Կարեն Գյունաշյանը հայտնել է, որ Անդրանիկ Դալլաքյանը ճանաչվել է, մրցաշարի լավագույն խաղացող, իսկ ամենակրտսեր մասնակցի համար սահմանված մրցանակը հանձնվել է Վահե Զաքարյանին:
Հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնությունները:
‘