‘Օբաման ՄԱԿ-ում դատապարտել է ծայրահեղականությունը ‘

863

ՄԱԿ-ի 67-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դատապարտել է համաշխարհային ծայրահեղականությունը եւ կոչ արել այլ պետությունների ղեկավարներին՝ հետեւել իր օրինակին:

Նա նշել է, որ քաղաքական գործիչները պետք է կտրականապես դատապարտեն բռնությունների այն ալիքը, որի մեջ հայտնվեց արաբական աշխարհը, իր խոսքերով, «նողկալի» հակաիսլամական ֆիլմին ի պատասխան:

Հիշատակի խոսք ասելով Լիբիայում սպանված ԱՄՆ դեսպանի մասին՝ Օբաման կոչ է արել ՄԱԿ-ին՝ ամրագրել, որ «Մեր ապագան կանխորոշում են Քրիստոֆեր Սթիվենսի (սպանված դեսպանի), եւ ոչ թե նրա սպանողների պես մարդիկ»:

ԱՄՆ նախագահը նաեւ կոչ է արել անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռք առնել՝ խանգարելու Իրանի միջուկային ծրագրի իրագործմանը:

«Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման պարագայում միջազգային հանրությունը կկանգնի անվերահսկելի մարտահրավերի առաջ», — ընդգծել է նա:

Ի դեպ, միջազգային որոշ վերլուծաբաններ Օբամայի ելույթըի «իրանական» հատվածն ընկալում են որպես պատասխան՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու թեկնածու Միթ Ռոմնիի քննադատությանը: Վերջինս օրերս քննադատել էր Օբամային այն բանի համար, որ նա խուսափում է իրանական խնդրի լուրջ քննարկումներից: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը հրաժարվել է խաղալ Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը մասնակցել է պահեստազորի ուսումնավարժական միջոցառումների ընթացքին ‘