Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ

124

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբն արձանագրել է, որ օգոստոսի 3-ին շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ադրբեջանական կողմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած տեղեկագրում:

«Արձանագրվում է իրավիճակի սրացում զորախմբի պատասխանատվության գոտում: Սարիբաբա բարձունքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը  ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկում իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- ասվում է տեղեկագրում:

Նախորդ հոդվածըՎիրավորների թիվը հասել է 19-ի․ 4-ի վիճակը ծանր է, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Փյունիկը» պարտվեց «Ցրվենա Զվեզդային»՝ 0:5