‘Ադրբեջանի փոխվարչապետ. 2013 թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները պետք է հանդես գան ավելի կոնկրետ առաջարկներով’

640

2013 թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները  պետք է հանդես գան դրա լուծման ավելի կոնկրետ առաջարկներով և ագրեսորին պետք է ստիպեն դուրս գալ օկուպացված տարածքներից: Այս մասին երեկ Ադրբեջանի կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ, փախստականների և հարկադրյալ վերաբնակիչների գծով պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովը: «Հուսով ենք, որ ԵԱՀԿ-ն, որն զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, միջազգային և պետական այլ կազմակերպություններ, այնուամենայնիվ,կ հրաժարվեն անարդարացի մոտեցումներից», -ասել է Հասանովը և համոզմունք հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ջանքերի շնորհիվ կվերականգնվի երկրի տարածքային ամբողջականությունը, և փախստականները կվերադառնան իրենց հարազատ բնակավայրերը, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Հալեպի հայկական թաղամասում ռումբ է ընկել’
Հաջորդ հոդվածը‘Պահանջում են վերջ դնել երիտասարդ ակտիվիստների դեմ ուղղված քրեական հետապնդմանը և անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին ‘