‘Ազատության հրապարակում տեղի կունենա համերգ շախմատիստների հաղթանակի պատվին’

884

Հայ շախմատիստների օլիմպիական հաղթանակի առիթով սեպտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ:

Մշակույթի նախարարության փոխանցմամբ՝ շախմատիստների ժամանումից անմիջապես հետո կմեկնարկի շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում մեր տղաների հաղթանակին նվիրված պաշտոնական համերգը:

Օլիմպիականների դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա «Զվարթնոց» օդանավակայանում ժամը 20:00-ին:

Հիշեցնենք, որ երեկ հայաստանի հավաքականը Ստամբուլում հռչակվեց օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն:

Նախորդ հոդվածը‘Բանակցություններ ԲԿՄԱ-ի եւ Յուրա Մովսիսյանի միջեւ’
Հաջորդ հոդվածը‘Ամուսինը դանակահարել է կնոջը՝ գիշերային ակումբի պարուհուն’