‘Ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 2 ոսկե մեդալ’

872

Խարկովում կայացած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում հայ մարզիկներին հաջողվել է նվաճել 2 ոսկե մեդալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում հաղթողի կոչումը նվաճել են 66 կգ քաշային Արմեն Ալեքյանն ու 96 կգ քաշային Վիկտոր Կազիշվիլին: 

Մրցաշարին մասնակցել են 8 երկրների հավաքականներ: Հայաստանի թիմը գլխավորել է երիտասարդական ընտրանու ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը: Նա մրցաշարին հայտավորել էր 8 մարզիկի:

Նախորդ հոդվածը‘Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է առաջին հայկական պլանշետ արտադրողների հետ’
Հաջորդ հոդվածը‘Հայ մարզիկները Խարկովում նվաճեցին ոսկե մեդալներ’