Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացավ Ազգերի լիգայի 2024/2025թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը:
C լիգայի առաջին զամբյուղում ընդգրկված ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վիճակահանությամբ հայտնվեց չորրորդ խմբում, որտեղ կմրցի Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի թիմերի հետ:
Խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերին և կավարտվի նոյեմբերին:
![](https://www.ilur.am/wp-content/uploads/2024/02/image-1-1024x569.png)