2023 թվականին ամենաշատ եկամուտ ունեցած մարզիկները

1257

Sportico ամսագիրը ներկայացրել է 2023 թվականի ամենաշատ եկամուտ ունեցած մարզիկների ցուցակը:

Մեկ տարվա ընթացքում ամենաշատ գումարը վաստակել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 275 միլիոն դոլար (255,3 միլիոն եվրո):

39-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարի 137 միլիոն եվրո ստացել է արաբական ակումբից, իսկ մնացած գումարը վաստակել է գովազդների միջոցով։ Պորտուգալացին համագործակցում է Nike, Herbalife, Armani, Tag Heuer, DAZN և Poker Stars ընկերությունների հետ:

Երկրորդ տեղում է գոլֆիստ Ջոն Ռամը՝ 203 միլիոն դոլարով (188,4 միլիոն եվրո), երրորդում՝ Մայամիի «Ինտերի» և Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին՝ 130 միլիոն դոլարով (120,66 միլիոն եվրո)։

Լավագույն հնգյակում են նաև ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (125,7 միլիոն դոլար) և ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն (125 միլիոն դոլար):

Նախորդ հոդվածըԱզգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները
Հաջորդ հոդվածըՖուտբոլում կլինի նաև կապույտ քարտ