‘Աթենքում տրանսպորտի աշխատակիցները զանգվածային գործադուլ են անցկացնում’

584

Արդեն 6 օր է, ինչ Աթենքում շարունակվում է տրանսպորտի աշխատակիցների զանգվածային գործադուլը: Այսօր մետրոյի աշխատակիցներին են միացել բոլոր մյուս փոխադրամիջոցների ներկայացուցիչները, հայտնում է РИА Новости-ն:

Նախօրեին մետրոյի ղեկավարությանն այդպես էլ չի հաջողվել  դատարանի միջոցով արգելել գործադուլը: Դատարանը բողոքի ցույցն օրինական է համարել:

Հունաստանի տրանսպորտի և զարգացման նախարարությունը մեղադրել է մետրոյի աշխատակիցներին՝ գործադուլի օրերի համար աշխատավարձ ստանալու նպատակով, օրենքին հակառակ, բժշկի տեղեկանք կամ արձակուրդ վերցնելու մեջ:

«Մինչ մետրոն, թեթև մետրոն և տրամվայը մի քանի օր շարունակ չեն աշխատում, ցույցին մասնակցում են աշխատակիցներից քչերը, իսկ մեծամասնությունը, այնուամենայնիվ, տեղեկանքներ է ներկայացնում և աշխատավարձ է ստանում»,- լրագրողներին հայտնել է տրանսպորտի և զարգացման նախարար Կոստիս Խաձիդակիսը:

Հիշեցնենք, որ ցուցարարները բողոքում են քաղաքային տրանսպորտի աշխատակիցների միասնական վարձատրման՝ կառավարության նախապատրաստած համակարգի դեմ, որը զգալի կնվազեցնի աշխատավարձերը:

Նախորդ հոդվածը‘Չենք լռելու. Կաթողիկոսի ապազգայնության հետևանքները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում’