‘Չենք լռելու. Կաթողիկոսի ապազգայնության հետևանքները (տեսանյութ)’

1119

Արտակարգ իրավիճակների նախարարությունը մի ուշագրավ հաղորդագրություն է տարածել. «Ժամը 11.26-ին Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հովհանից ահազանգ է ստացվել, որ եկեղեցու պատերը փլուզվում են: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը»: Ավելի ուշ պարզվել է, որ եկեղեցու գմբեթից քար է վայր ընկել: Փառք Աստծո, ոչ որևէ մեկի գլխին:

Կատարվում է այն, ինչի մասին պարբերաբար զգուշացնում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը: Քանի դեռ Ամենայն Հայոց տխրահռչակ կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր երևանյան կացարանն է կառուցում և թքած ունի մեր հնադարյան վանքերի պահպանման խնդրի վրա, դրանք շարունակելու են արժանանալ Եղվարդի եկեղեցու ճակատագրին:

Պարզ չէ՝ ինչ են դասավանդում Գևորգյան Ճեմարանում, բայց որ հարգանք պատմական արժեքների հանդեպ չեն ուսուցանում՝ հաստատ է:

Օրերս «Չենք լռելու»-ն հանրության ուշադրությանը ներկայացրեց Կոտայքի մարզում անտերությունից կործանվող 13-րդ դարում կառուցված Նեղուցի Սբ. Աստվածածին վանքի վիճակը: Ցավոք, այնտեղ չկա քահանա, որ ԱԻՆ ահազանգի ամեն անգամ գմբեթից քարերի թափման ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի խորհրդարանի ղեկավարն իսլամական աշխարհին կոչ է արել ավելի զգայուն լինել ղարաբաղյան խնդրի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Աթենքում տրանսպորտի աշխատակիցները զանգվածային գործադուլ են անցկացնում’