‘ԱԺ հաշվիչ հանձնաժողովը արտահերթ նիստ կգումարի գազային քվեարկության հարցով ‘

1807

ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի 4 անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:

«ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի թվով 7 անդամներից ներքո ստորագրյալ 4 անդամներս, հիմք ընդունելով Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի «Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարվում է նրա նախագահի կամ անդամների առնվազն մեր երրորդի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած ժամկետում», ս.թ. դեկտեմբերի 26-ին ժամը 15:00-ին ՀՀ ԱԺ-ում (թիվ 334 սենյակ) հրավիրում ենք հանձնաժողովի արտահերթ նիստ:

Առաջարկում ենք արտահերթ նիստի հետեւյալ օրակարգը.

1.Ազգային ժողովի  2013 թվականի դեկտեմբերի 23-ի նիստում ոչ էլեկտրոնային համակարգով տեղի ունեցած քվեարկությունների ձայների հաշվարկման օրինականության հարցը:

2.Կազմակերպական հարցեր:

Լյուդմիլա Սարգսյան՝ Հաշվիչ հանձնաժողովի քարտուղար, ՀԱԿ խմբակցություն

Տիգրան Ուրիխանյան՝ Հաշվիչ հանձնաժողովի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

Թեւան Պողոսյան՝ Հաշվիչ հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցություն

Արծվիկ Մինասյան՝ Հաշվիչ հանձնաժողովի անդամ, ՀՅԴ»:  

Նախորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ». Արթուր Գրիգորյան. Ոչ թե միավորվել, այլ համագործակցել ‘
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում հաստատվել է ՄՄ-ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»’