‘ԱԻՆ տեղեկագրից. Երևանյան հյուրանոցում պայթյուն է տեղի ունեցել’

728

Անօգնական վիճակում

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 շենքի 57-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ներսում հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող`  1947 թ. ծնված Անահիտ Սարգսյանը, ում շտապօգնության աշխատակիցները տեղա­փոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Դադարեցվել է գազի արտահոսքը

Դեկտեմբերի 4-ին, ժամը 15.59-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում վնասվել է գազի խողովակ, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքը դադարեցվել է: Դեպքի վայրում հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

Պատահար հյուրանոցում

 

Դեկտեմբերի 4-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքում (նախկին «Պրահա» հյուրանոց) տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Ալեքսանդր Աբրահամյանին պատկանող թիվ 125 սենյակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տեղահան է եղել մուտքի դուռը, կոտրվել են պատուհանի ապակիները, սենյակի պատերին առաջացել են ճաքեր:

 

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Դեկտեմբերի 4-ին, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների և այրված անասնակերի վերաբերյալ: Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Տրետուք գյուղից 10 կմ հյուսիս-արևելք այրվել է մոտ 50 հա խոտածածակ տարածք, Սյունիքի Գորիս քաղաքի Գրիգոր Տաթևացի փողոցի թիվ 31 շենքի մոտ` 1200 քմ բուսածածկ տարածք, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի 5-րդ փողոցի թիվ 48 տան բակում` 250 հակ անասնակեր, Սյունիքի մարզի Շաղատ գյուղում` երկհարկանի շենքի մուտքում` 180 հակ, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Աբովյան փողոցի թիվ 5 տան բակում` 250 հակ անասնակեր:

Նախորդ հոդվածը‘Մարտիմեկյան սպանդի զոհ Սամվել Հարությունյանը այսօր կդառնար 33 տարեկան (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է Երկրի ամենատարեց բնակչուհին’