‘ԱԻՆ տեղեկագրից. Կանխվել է ինքնասպանության փորձը’

998

 

Կանխվել է ինքնասպանության փորձը

Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.29-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է նետվել Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ փրկարար ջոկատը:

Դեպքի վայրում են գտնվել «1-02» և «1-03» ծառայության աշխատակիցները և քաղաքացու հարազատ­ները:

Համատեղ տարված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 34 շենքի 50-րդ բնակարանի բնակիչ` 1989 թ. ծնված Մ. Խանդուրյանի ինքնասպանու­թյան փորձը:

Ծուխ պատշգամբից

Դեկտեմբերի 5-ին, ժամը 12.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեպուհի փողոցի թիվ 20 տան պատշգամբից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրշեջ-փրկարարները, տանտիրոջ` Գ. Մկրտչյանի ներկայությամբ, պատուհանից մուտք են գործել բնակարան:

Պարզվել է, որ հրդեհն ինքնամարվել է: Այրվել է տան հյուրասենյակի հատակը (մոտ 2 քմ մակերեսով), բազմոցը և օդորակիչը, միջանցքում հայտանաբերվել է պուդել ցեղատեսակի սատկած շուն:

Այրվել է տնակ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 04.16-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Մուսաելյան փողոցի թիվ 107/138 հասցեում գտնվող տնակը այրվում է:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.59-ին, մարվել` 06.37-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա. Գալստյանին պատկանող տնակը (27 քմ) և կից փայտյա շինությունը (12 քմ):

Այրվել է թռչնանոց

Դեկտեմբերի 5-ին, ժամը 18.22-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղա­մասի 7-րդ փողոցի թիվ 46 տան հարակից փայտյա թռչնանոցն այրվում է:

 Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.57-ին, մարվել` 19.10-ին:

Այրվել է Ս. Հարությունյանին պատկանող թռչնանոցը` 30 քմ, ներսում` 100 հավ և 10 հնդկահավ:

Այրվել է անասնակեր

Դեկտեմբերի 5-ին, ժամը 13.01-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 5.08-ին, մարվել` 20.00-ին:

Պարզվել է, որ 1-ին փակուղու թիվ 2 տան (պատկանում է Ռ. Դավթյանինին) բակում այրվում է պահեստավորված անասնակեր:

Այրվել է 2000 հակ անասնակեր:

Այրվել է ավտոմեքենայի շարժի­չի խցիկը

Դեկտեմբերի 6-ին, ժամը 00.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վար­չա­կան շրջանի 1-ին թաղամասի թիվ 32 շենքի մոտ այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.29-ին, մարվել` 00.31-ին

Այրվել են Հ. Մանուչարյանին պատկանող «Մերսեդես E-124» մակնիշի 71 SM 111 պ/հ ավտոմեքենայի շարժի­չի խցիկը և ցուցանիշների վահանակը:

Արգելափակվել էր ավտոմեքենայի խցիկում

Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.19-ին Գեղարքունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանա­պար­հի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անhրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարար ջոկատը: 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 15 ՕԼ 436 պ/հ և «Մերսեդես» մակնիշի 29 LU 053 պ/հ ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1987 թ. ծնված Արմեն Սիրականյանը արգելափակվել է ավտոմեքենայի խցիկում:

Հրշեջ-փրկարարներն Ա. Սիրականյանին դուրս են բերել ավտոմեքենայից, որին «1-03» ծառայության աշխատակիցները տեղա­փոխ­ել են Գավառի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բա­վա­րար:

ՃՏՊ Վայք-Սիսիան ավտոճանա­պար­հին

Դեկտեմբերի 5-ին, ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանա­պար­հին` Սարավան գյուղի մոտ, մերկասառույցի հետևանքով «Արգաս» ՍՊԸ-ին պատկանող ավտո­ցիս­տեռնը թեքվել և մաս­նա­կիորեն փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: ՃՏՊ-ներից խուսափելու նպատակով հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածին ավազ են շաղ տվել և բեռնատարը դուրս բերել ճանապարհի բանուկ մասից: ՃՈ աշխատակիցների կողմից տեղադրվել են նախազգուշացնող նշաններ:

Ճանապարհի մշակման աշխատանքները դադարացվել են և կվերսկսվեն առավոտյան:

***

Մի շարք քաղաացիներից ահազանգ է ստացվել, որ նույն ճանապարհահատվածում մերկա­սա­ռույ­ցի հետևանքով ևս 4 ավտոմեքենա չեն կարողանում շարունակել երթևեկությունը:

Դեպքի վայր են մեկնել «Վայքի Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցները` հատուկ տեխնիկայով:

Ժամը 05.00-ի սահմաններում ավտոճանապարհը մշակվել է, ավտոմեքենաները դուրս են բերվել ճանա­պար­հի երթևեկելի գոտի:

Դադարեցրել են գազի արտահոսքը

Դեկտեմբերի 5-ին, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Վանաձոր ավտոճանա­պար­հի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Կիա» մակնիշի 274 ՍԼ 64 պ/հ (վարորդ` Բրազիլիայի քաղաքացի, 1992 թ. ծնված Վիկտոր Ռոդրիգես Ռիբեյրո Ռոդրիգեսը) և «ՎԱԶ-2121» մակնշինի 12 ԼՕ 331 պ/հ ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի վարորդ` 1983 թ. ծնված Արման Սահակյանը և ուղևոր` 1985 թ. ծնված Անի Մնացականյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանը 190 մարդու ճանաչել է քաղբանտարկյալ’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հրանտ Բագրատյանի նախագծին’