‘Ալասանիա. Վրաստանը մտադիր է խորացնել ռազմական համագործակցությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ’

885

Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան մտադիր են միավորվել ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության միասնական ձեւաչափ ստեղծելու նպատակով, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Բացի դրանից, նրա խոսքով, Վրաստանը մտադիր է խորացնել ռազմական համագործակցությունը Իսրայելի եւ Էստոնիայի հետ:

«Ժամանակն է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ռազմարդյունաբերության ոլորտում եռակողմ ձեւաչափ ստեղծել», Eurasia.net-ին տված հարցազրույցում հայտարարել է Ալասանիան՝ նշելով, որ Ադրբեջանն ու Վրաստանը նմանատիպ մարտահրավերների առաջ են կանգնած, եւ երկու երկրների առաջնահերթությունները համընկնում են:  

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանը մտադիր է հեծանվային կանգառներ տեղադրել’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Կարաբեկյան. Հենց ուսանո՛ղը պիտի ակտիվորեն մասնակցի ազատ մտածողության մթնոլորտի ձևավորմանը’