‘
Կառավարությունը որոշել է երեք տարի ժամկետով հարկային արտոնություն տրամադրել օղիների կեղծման և ապրանքանիշերի նմանակման բնագավառում մասնագիտացած «Ա և Գ» ընկերությանը, որը փոխկապակցված է Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ Ընկերությունը պատրաստվում է իտալական սարքավորումներով արտադրել էթիլային սպիրտ, որի 25%-ը խոստանում է արտահանել։
«Սիվիլնեթը» գրում է, որ կառավարությունը հուլիսի 10-ի նիստում նախատեսում է հավանություն տալ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած որոշման նախագծին, որում առաջարկվում է երեք տարով հետաձգել «Ա և Գ» ընկերության կողմից ներմուծվելիք 1,32 մլրդ դրամի ապրանքների գծով ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ մինչև 2017թ. հունիսի վերջ։
Այլ հավասար պայմաններում «Ա և Գ» ընկերությունը հազիվ թե ստանար մոտ 400 մլն դրամի հարկերի վճարման հետաձգման արտոնություն, եթե չլիներ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի գործոնը։ Իհարկե, ըստ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների՝ «Ա և Գ» ընկերությունը 2009թ. հիմնադրել են ոմն Վիկտոր Մանուկյանը և Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Պաշկոն, բայց այն իրականում փոխկապակցված է Սամվել Ալեքսանյանի հետ։
«Ա և Գ» ՍՊԸ-ն մասնագիտացած է կեղծ և նմանակված օղիների արտադրությամբ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
‘