‘Ալեքս Ֆերգյուսոնը կարող է պատժել «Չելսիին»’

551

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ֆրանկ Լեմպարդը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը 34-ամյա ֆուտբոլիստի հետ եւ այս տարվա ամռանը նա կստանա ազատ խաղացողի կարգավիճակ:

Լեմպարդի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը: Մանկունյանցիները ցանկանում են նրա հետ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր առաջարկել: Որեւէ մանրամասն այս պայմանագրի շուրջ դեռեւս հայտնի չէ:

Այն, որ Ֆերգյուսոնը կարող է Լեմպարդին թիմ հրավիրել, հեռու չէ տրամաբանությունից, հաշվի առնելով, որ իր թիմի լեգենդներին երբեք փողոց չի շպրտում, ինչպես այժմ պատրաստվում է անել «Չելսին»՝ Լեմպարդի նկատմամբ: Մանկունյանցիների կազմում արդեն 10-20 տարի հանդես են գալիս Պոլ Սքոուլզը, Ռայան Գիգզը, Ռիո Ֆերդինանդը եւ եթե նրանց հետ պայմանագրերը չերկարաձգվեն, ապա միայն այն պատճառով, որ նրանք պարզապես ավարտում են ֆուտբոլային կարիերան: Այնպես որ, եթե Լեմպարդը տեղափոխվի Մանչեսթեր, ապա դա կլինի «Չելսիի» ամոթը:

Իր հերթին «Չելսին» արդեն որոշել է, թե ով պետք է թիմումմ փոխարինի Ֆրանկ Լեմպարդին: Լոնդոնցիները մտադիր են ձեռք բերել «Էվերթոնի» առաջատար կիսապաշտպան Մարուան Ֆելայինիին, որի համար պատրաստ են վճարել 22 միլիոն ֆունտ: Այս տրանսֆերն էլ սպասվում ամռանը:

Նախորդ հոդվածը‘Գերմանական Patriot զենիթահրթիռային համալիրների բաղադրիչներն ուղարկվել են Թուրքիա’
Հաջորդ հոդվածը‘«Արմավիան» դիմավորել է Նոր տարին՝ սիրիահայերի նկատմամբ պարտքերը հատուցած’