‘Ալիեւի կողմից 87 կալանավորներին ներում շնորհելը Եվրոպայում բարձր են գնահատել ‘

604

Բելգիայի Թագավորությունում Ադրբեջանի դեսպան, Եվրոպայի Միությանը կից՝ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար Ֆուադ Իսկանդերովն այսօր իր հավատարմագրերն է հանձնել ԵՄ Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյին, Интерфакс-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը: Իսկանդերովը ԵՄ Խորհրդի նախագահին տեղեկացրել է երկրում անցկացվող քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային նախագծերի մասին: Իր հերթին՝ Հերման վան Ռոմպեյը նշել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերությունները շատ դինամիկ են զարգանում, և հատուկ ընդգծել է Ադրբեջանի ակտիվ դերակատարությունը Արևելյան գործընկերության շրջանակներում: Ռոմպեյի խոսքերով՝ նախագահ Իլհամ Ալիևի կողմից Ադրբեջանում 87 կալանավորներին ներում շնորհելը բարձր է գնահատվել ԵՄ-ի կողմից:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ ԵՄ Խորհրդի ղեկավարն ընդգծել է ստատուս-քվոյի անընդունելիությունը և հավելել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկվել է ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովում: Նա նաև նշել է, որ ԵՄ-ն մտադիր է ավանդ ներդնել հակամարտության կարգավորման հարցում:

Նախորդ հոդվածը‘Տեղացող ձյան պատճառով դժվարանցանելի են հանրապետության մի շարք ճանապարհներ ‘
Հաջորդ հոդվածը‘Ստեփանակերտի օդանավակայանը համալրված է բավարար չափով մասնագետներով ‘