‘«Ալիտալիան» կանոնավոր չվերթներ է սկսում դեպի Հայաստան ‘

1134

Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` «Ալիտալիան», դեկտեմբերից Երևան-Հռոմ-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթներ կիրականացնի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ալիտալիայի» ներկայացուցիչ Ջիովանի Սիմոնինին:

Հռոմ-Երևան չվերթները կիրականացվեն երեքշաբթի և ուրբաթ օրերին, Երևան-Հռոմ չվերթները` չորեքշաբթի և շաբաթ: Երկկողմանի տոմսի արժեքը դեպի Հռոմ կսկսվի €290-ից, իսկ նման ցածր սակագին է սահմանվել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղղությունը նոր է, և հարկ կա ներգրավել ուղևորների:

«Ալիտալիա» միջազգային և միջմայրցամաքային ցանցը Հռոմի Ֆիումիչինո օդանավակայանից սպասարկվող ուղղություններին ավելացրել է ևս 3-ը՝ Աբու Դաբի, Ցյուրիխ, Երևան: «Ալիտալիա» ավիաընկերության կողմից Հռոմ-Երևան-Հռոմ չվերթի իրականացումը հնարավորություն է ընձեռում ուղևորներին ճանապարհորդել ավիաընկերության կողմից իրականացվող բոլոր երթուղիներով` Հռոմի օդանավակայանը օգտագործելով որպես տարանցիկ կետ:

 

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Թբիլիսի հետաձգվել է ‘
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Երբ ճշգրտվեն տեղը և ժամանակը, պատրաստ ենք ՀԱԿ-ի հետ քննարկումների’