‘Ալոնսոն համաձայն չէ Չավիի հետ’

682

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Չաբի Ալոնսոն պատասխանել է «Բարսելոնայի» խաղացող Չավիին, որը բացասաբար էր անդրադարձել մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մարզչական գործունեությանը:

«Մոուրինյոն արդեն իսկ պատմության մեջ է մտել: Նրա արդյունքները դրա խոսուն վկայությունն են: Քիչ մարզիչներ են հասել այնպիսի հաջողությունների, ինչպես՝ նա:

Եթե նա «Ռեալը» լքելու որոշում կայացներ, ապա նրա բացակայությունը, անկասկած, կզգացվեր: Շատ դժվար է նման մասնագետին փոխարինել:

Մենք բոլորս էլ գիտենք, թե «Ռեալի» համար ինչ է նշանակում տասներորդ անգամ նվաճել Չեմպիոնների գավաթը: Բայց սա այնպիսի մրցաշար է, որտեղ ամեն ինչ կարող է ավարտվել մեկ անհաջող խաղից հետո:

Պրիմերան մեզ համար նույնպես կարեւոր մրցաշար է: Մենք չենք պատրաստվում դուրս գալ չեմպիոնության համար պայքարից»,- Ալոնսոյի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Աֆրիկյան առաջնորդներից ոչ մեկը դարձյալ չի արժանացել աշխարհի ամենախոշոր մրցանակին’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. Սիրիական հակամարտության զոհերի թիվը հասել է 30 հազարի ‘