‘
«Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի առաջնորդ Այման ալ- Զավահիրին Եգիպտոսի բնակիչներին կոչ է արել հանուն իսլամի մղվող պայքարի առևանգել արևմտյան երկրների քաղաքացիներին, հայտնում է France-Presse գործակալությունը:
Ալ-Զավահիրիի մոտ մեկ ժամ տևողությամբ տեսաուղերձն ինտերնետում տարածվել է Իսրայելի և Եգիպտոսի հարաբերությունների նշմարվող կարգավորման, ինչպես նաև օրերս Թել-Ավիվի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադար հաստատելու վերաբերյալ ոչ պաշտոնական համաձայնություն ձեռք բերելու կապակցությամբ: Հաղորդվել էր, որ ինչպես և նախկինում՝ այդ բանակցություններում որպես միջնորդ հանդես է եկել Կահիրեն:
‘