‘Վազգեն Մանուկյանը Հոկտեմբերի 27-ի մասին. Հա, դեպք ա էղել, բռնվել են նրանք, ովքեր որ բռնվել են ‘

1856

Ես կարծում եմ, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտվել է: iLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, որը 1999 թվականին Ազգային ժողովի պատգամավոր էր և հոկտեմբերի 27-ի դեպքերի ականատեսը: Մանուկյանն ասաց, թե ամեն տարի հոկտեմբերի 27 է լինում, ու ինքը չի կարծում, որ ամեն տարի այս թեմայով խոսելն իմաստալից է:

«Հա, դեպք ա էղել, բռնվել են նրանք, ովքեր որ բռնվել են, ցանկացած հանցագործության մասին կասկած կարող ա առաջանալ, որ ինչ-որ մեկը կա, որ չի բռնվել, բաց ով ուզես, ինչի մասին ուզես կարա կասկածի: Մեծ ողբերգություն է եղել, շատ մեծ դժբախտություն է եղել, բայց հիմա անընդհատ շահարկել հոկտեմբերի 27-ը, ինձ թվում ա, սրբապղծություն ա: Իսկ մենք հոկտեմբերի 27-ից գիտենք էն, ինչ որ գիտենք, ավել բան չենք իմանում: Ենթադրություններ անել չեն ուզում և սրանով ուզում եմ վերջացնել», — ասաց Մանուկյանը:

Մեր այն դիտարկմանը, թե՝ չէ՞ որ ակնհայտ է, որ իրական մեղավորներն անպատիժ են, Վազգեն Մանուկյանն այսպես արձագանքեց.

«Ինչո՞ւ է ակնհայտ, որ ուրիշ մարդիկ էլ են եղել: Դուք արդեն մտնում եք դատական պրոցեսի մեջ»:

Նախորդ հոդվածը‘Հինգ հանդիպում, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘«Ալ-Քաիդայի» առաջնորդը եգիպտացիներին կոչ է արել առևանգել արտասահմանցիներին’