‘ԱԽՔ-ը խոստովանում է գործող իշխանությունների արտաքին քաղաքական իմպոտենտությունը’

1222

ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը այսօր լրագրողների հետ զրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել` կապված հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տիրող լարվածության եւ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքի հետ:

«Մենք չենք կարող ակնկալել, որ, յուրաքաչյուր դեպքի հետ կապված, ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի, ինչքան էլ ողբերգական ու դատապարտելի լինեն այդ դեպքերը: Դա նրանց իրավունքն է»,- Yerkir.am-ի փոխանցմամբ, ասել է Արթուր Բաղդասարյանը:

Միեւնույն ժամանակ ԱԽՔ-ի խոսքով, «իրոք, մտահոգիչ է այդ լարվածությունը, բայց որքան էլ Հայաստանը ցանկանա, որ Մինսկի խմբի համանախագահները դատապարտեն Ադրբեջանի սադրիչ գործողությունները, ՄԽ-ն դա չի անելու, որովհետև նրանց դերը խաղաղություն ապահովելն է»:

«Չենք կարող ակնկալել Մինսկի խմբից Ադրբեջանի դատափետման քաղաքականություն, ուստի կարևորը Հայաստանի զինված ուժերի շարունակական ամրապնդումն է: Բանակցային գործընթացը պետք է շարունակվի, պետք է գտնենք խաղաղության բանալին»,- ասել նա:

Արթուր Բաղդասարյանը, ըտ էության, կրկնում է իր ղեկավար Սերժ Սարգսյանի միտքը: Վերջինս օրեր առաջ Պրահայում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր. «մենք իրավունք եւ հնարավորություն չունենք արգելելու Ռուսաստանին` համագործակցելու Ադրբեջանի հետ»:  

 

Նախորդ հոդվածը‘Կադաստրի պետական կոմիտեն պարզեցրել է քաղաքացիների դիմումների ընդունման գործընթացը’
Հաջորդ հոդվածը‘Դավիթն ու Նարեն ամենատարածված անուններն են 2013 թ.’