‘ԱԽՔ-ն էլ է մեկնել Մոսկվա’

722

ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը մեկօրյա աշխատանքային այցով այսօր մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է ԱԱ խորհրդի մամլո ծառայությունը: Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը կհանդիպի ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ` քննարկելու երկկողմ համագործակցությանը, ս.թ. հունիս ամսին Ն. Պատրուշևի` Երևան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:

Արթուր Բաղդասարյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ում հետ կքննարկի Հայաստան-ՀԱՊԿ ռազմավարական գործակցությանը, ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Հայաստանից Մոսկվա է մեկնել կառավարական պաշտոնյաների մի խումբ, որի կազմում են ՊԵԿ Նախագահ Գագիկ Խաչատրյանը, տեղակալ Վախթանգ Միրումյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, տեղակալ Կարինե Մինասյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, տեղակալ Սուրեն Կարայանը:

Նախորդ հոդվածը‘Միմյանց են բախվել տրոլեյբուսը, 2 ավտոբուս եւ 2 ավտոմեքենա ‘
Հաջորդ հոդվածը‘Լֆիկական «թաղի խուժանը» հարվածում է ոստիկանին (տեսանյութ)’