‘Ակտիվիստներն առաջարկում են դասընթաց՝ «ինչպես վարվել ոստիկանի հետ» թեմայով’

1004

«Վճարում ենք 100 դրամ» խումբը տեղեկացնում է այսօրվա ընթացքում նախաձեռնության օրակարգը:

09:00-ից Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ–ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջի վերաբերյալ թռուցիկների բաժանում ու պաստառների փակցնում երթուղայինների վրա:

15:00-ին Մաշտոցի պուրակում «Ինչպես վարվել ոստիկանության հետ» թեմայով դասընթաց:

20:00-ից Մաշտոցի պուրակում օրվա ամփոփում և հետագա գործողությունների պլանավորում: Անհրաժեշտության դեպքում քննարկումը կարող է տեղափոխվել քաղաքապետարանի մոտ, ինչը կորոշենք 8-ին պուրակում հավաքվելուց հետո: Գիշերը և առավոտը ևս շարունակվում է քաղաքապետարանի դիմաց Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով նստացույցը:

Վճարում ենք 100 դրամ խումբ

Նախորդ հոդվածը‘Հայտնի են Հալեպ-Երեւան ավտոբուսից առեւանգվածների անունները’
Հաջորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանի բեռնատարը գերբեռնված է եղել’