‘
Համացանցում տեսանյութ է տարածվում «Ակտիվիստները ջարդել են 3 համարի ավտոբուսի ապակիները» վերնագրով: Տեսանյութը հայտնվել է yerevannews.am կայքում և youtube ալիքում: Մի շարք լրագրողների բուռն արձագանքից հետո կայքը վերնագրում ավելացրել է հարցական նշան: Կայքում ընդհանրապես տեսանյութը ոչ մի կերպ չի մեկնաբանվում, և անհնար է հասկանալ, թե պատկերվածը ինչ ավտուբուս է, երբ է եղել դեպքը, իսկ թե ով է ջարդել ավտոբուսի ապակիները՝ չի հասկանա նույնիսկ տարիների փորձ ունեցող քննիչը:
Ինչպես iLur.am-ի հետ զրուցում հայտնեցին տրանսպորտի դեմ բողոքի ցույցեր և ակցիաներ իրականացնող ակտիվիստներից մի քանիսը, իրենք ոչ մի կապ չունեն այս միջադեպի հետ, և համացանցում միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում:
‘