‘Ահաբեկչական հարձակում միջազգային ուժերի ռազմակայանի վրա. կան զոհեր’

856

Երկուշաբթի օրը մի քանի մահապարտներ հարձակում են գործել Աֆղանստանի հյուսիսում գտնվող դաշնային ռազմակայանի վրա՝ սպանելով առնվազն մեկ զինվորի եւ վիրավորելով մի քանիսի: Թալիբանի հարձակման հիմնական թիրախ է դարձել աֆղանական եւ միջազգային ուժերի ռազմակայանը, որը տեղակայված է Քանդահար քաղաքի արեւմուտքում:

Սպանված զինվորը Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմից էր:

Ահաբեիչներն օգտագործել են պայթուցիկ բաճկոններ և ռումբեր, որոնք տեղադրվել են ավտոմեքենաներում: Նրանք կրակ են բացել ռազմակայանի ուղղությամբ՝ էապես վնասելով թռիչքուղու վրա գտնվող ինքնաթիռները եւ ուղղաթիռները: 

Գրոհայինների վերջին շրջանի աշխուժացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  այս տարի միջազգային ուժերը պատրաստվում են հեռանալ Աֆղանստանից:

Տեղական մամուլը հայտնում է, որ ենթադրաբար՝ ահաբեկիչներից մեկը կին է եղել, փոխանցում է Al Jazeera-ն:  

Նախորդ հոդվածը‘Բաթումում հիշել են Բաքվի հայկական ջարդերի զոհերին’
Հաջորդ հոդվածը‘Մեծ պահքը կմեկնարկի մարտի 3-ին’