‘
«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանն «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է, որ ըստ մեր դեռեւս չճշտված տեղեկությունների, «Արայ» խանութների ցանցի՝ ինքնասպան եղած տիրոջ տանն այս պահին ոստիկաններ եւ հատուկջոկատայիններ են գտնվում: Խնդիրը, ըստ աղբյուրի, վերաբերում է 2011-ի հոկտեմբերին ինքնասպան եղած Արայիկ Պետրոսյանի երեխային, որին ցանկանում են տանել հոր ընտանիքից:
Պետրոս Ղազարյանը տեղեկացնում է, որ տան դիմաց է գտնվում «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրողը, որի աշխատանքներին խոչընդոտում են ոստիկանները:
«Մեր լրագրողի զանգին (ոստիկանության լրատվական ծառայության պետ) Աշոտ Ահարոնյանը խոստացել է հարթել խնդիրը, բայց դրանից հետո ոչ իմ, ոչ լրագրողի հարցերին այլեւս չի պատասխանում: Հարգելի ոստիկանություն, շատ էլ, որ մեր ազգանունը Շամշյան չի, եւ ուղիղ կապ չունենք ձեզ հետ: Լրագրողների աշխատանքներին խաչընդոտելը հանցագործություն է», — գրում է Պետրոս Ղազարյանը:
‘