‘ԱՀ փոխվարչապետ. Ադրբեջանցի ժողովուրդն այլևս չի հավատում ԵԱՀԿ Մինսկի խմբին ‘

843

«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վստահել սովորեցնի ոչ թե Ադրբեջանին, այլ` Հայաստանին»: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և հարկադրաբար տեղահանվածների գործերի պետհանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը:

«Մինսկի խմբի երկրները  վերջին ժամանակներս հաճախ են օգտագործում «վստահություն» բառը: Թող իմանան` մեզ պետք չէ սովորեցնել, թե ինչ է վստահությունը: Ադրբեջանցի ժողովուրդը պատմականորեն միշտ ապրել է` վստահելով հարևաններին: Նրանք թող հայերին սովորեցնեն վստահել: Նրանց առջև այդպիսի պայման դնեն», — ընդգծել է նա:

Հասանովն ընդսմին հայտարարել է, թե Մինսկի խումբը կորցրել է իր կարևորությունը, և ադրբեջանցի ժողովուրդն այլևս այդ կառույցին չի հավատում:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյան. Իրավական հարաբերությունները վերածվում են փողոցայինի (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն մտահոգված է Հայաստանի դատարանի որոշմամբ’