‘Աղջիկ ջան, հո ես միլիցա չեմ քու համար: Թող հանգիստ ապրենք (Տեսանյութ)’

1361

ԳԱԼԱ-ի թղթակիցը Երեւանի թիվ 1 ընտատարածքի 1/24 տեղամասի` մինչ 103 մանկապարտեզի շենքում տեղակայված տեղամաս մուտք գործելը, կառույցի առջեւ նկատել է հավաքված տասնյակ երիտասարդների: Երբ տեղամասային հանձնաժողովի  նախագահից հետաքրքրվել ենք, թե ովքե՞ր են այդ երիտասարդները եւ ինչու՞ են պարբերաբար դուրս ու ներս անում եւ զրուցում հանձնաժողովի որոշ անդամների հետ, նախագահը արձագանքել է, որ ընտրողներ են: Երբ լրագրողը հետաքրքրվել է, թե այդ դեպքում ինչու՞ չեն ընտրում, այլ պարզապես ներսուդուրս են անում եւ պարբերաբար ԳԱԼԱ-ի օպերատորին հարցնում՝ «հո մեզ չե՞ս  նկարում, ախպերս», նախագահը արձագանքել է.«Աղջիկ ջան, հո ես միլիցա չեմ քու համար: Թող հանգիստ ապրենք»:

Տեղամասում աշխատող օպերատորի ներկայությունը եւս զայրացրել է հանձնաժողովականներին, ովքեր նյարդայնացել են, թե ինչու՞ ենք ընտրել հենց այդ տեղամասը:

Ընտրատեղամասում հեռուստաընկերությունը զրուցել հանձնաժողովի Հայ ազգային Կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող անդամների հետ, ովքեր նշել են, որ թերեւս այս անգամ էլ կիրառվում են ժամկետից շուտ օքսիդացող կնիքներ, քանի որ ընտրություններից մոտ ժամ ու կես անց, դրանց գույնը զգալիորեն փոխվել է, թուլացել:

Այդ պահին վեճ է բռնկվել հանձնաժողովի անդամների եւ հանձնաժողովի նախագահի միջեւ: Վերջինս բղավում էր, թե միշտ էլ կարելի է ձվի մեջ մազ գտնել:

Gala tv 

Նախորդ հոդվածը‘Ստեփան Սաֆարյան. Հարձակվել են «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի վրա’
Հաջորդ հոդվածը‘Արման Սահակյանի կողմնակիցները SMS-ով են հաղորդում ընտրության եկածների տվյալները’