‘Ամեն մի կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում. ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը նորից ակտիվացել է. Yerkir’

2612

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընդմիջման ընթացքում միջադեպ գրանցվեց միջանցքում: Լրագրողները մոտեցան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանին` հարցեր տալու: Yerkir.am-ի փոխանցմամբ, «Ա1+ի» լրագրող Մհեր Արշակյանը հարցրեց. «Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք վերաբերվում «դավաճան ՀՀԿ-ականների» մասին հարցադրմանը» (նման բան նիստի ժամանակ ասել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը): Կարեն Կարապետյանը շատ ագրեսիվորեն խլեց նրա ձեռքից միկրոֆոնը` ասելով. «Ես հարցազրույց չեմ տալիս: Ոչ մի հարց, ասեցի: Ամեն մի կազյոլ իրան լրագրողի տեղ ա դնում»:

Հիշեցնենք, որ խոսքը նույն Կարեն Կարապետյանի մասին է, ով տարիներ առաջ նախագահականի մոտ ցույց անող եւ իրենց աշխատավարձը պահանջող նաիրիտցիներին անվանել էր «համբալ»: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների հայտարարությունը. կդիմեն ՍԴ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դերասան Հայկ Մարությանը բողոքի ցույցին մասնակցել է պարսկական «էժան» գազի բալոնով (լուսանկարներ)’