Ամերիկայի գավաթ․ Արոնյանը եզրափակիչում պարտվեց Կարուանային

99

Սենթ Լուիսում Ֆաբիանո Կարուանայի հաղթանակով ավարտվեց շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ Եզրափակիչում նա երկու դասական պարտիայում 1,5։0,5 հաշվով պարտության մատնեց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի մարզական քաղաքացիություն ընդունած Լեւոն Արոնյանին։

Դասական խաղի կիսաեզրափակիչում Լեւոն Արոնյանը 0,5։1,5 հաշվով պարտվել էր Լենիեր Դոմինգեսին, որը եզրափակիչում դարձյալ երկու պարտիայում պարտվել էր Ֆաբիանո Կարուանային։

Արագ խաղի խրախուսական փլեյ-օֆֆում Լեւոն Արոնյանը պարտության էր մատնել Լենիեր Դոմինգեսին եւ ստացել գլխավոր մրցանակի համար պայքարելու իրավունք։

Կարուանան հաղթանակի համար ստացավ 50 հազար դոլար + 10 հազար դոլար բոնուս։

Լեւոն Արոնյանը ստացավ 35 հազար դոլար։

Նախորդ հոդվածըԵԱՀԿ-ն վերջնականապես հեռանում է Ուկրաինայից
Հաջորդ հոդվածըՀրթիռային հարված Կիևին