‘Ամերիկայի հայ ազգային կոմիտեն տարակուսում է’

819

Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 12-ին, ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացրել էր մի շարք երկրներում ԱՄՆ դեսպանություններին, այդ թվում՝ նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, ահաբեկչության վտանգի մասին և հորդորել անվտանգության միջոցներ ձեռնարկել:

Այս առիթով Ամերիկայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչները մամլո հաղորդագրություն են տարածել, որում տարակուսանք են հայտնում Հայաստանի Հանրապետությունը ԱՄՆ-ի  նկատմամբ ահաբեկչության տեսակետից վտանգ ներկայացնող երկրների շարքը դասելու առթիվ:

«Ինչպե՞ս կարող էր ահազանգ ուղղվել  քրիստոնեական երկրի դեսպանությանը, որն իսլամական բողոքի ցույցերի հետ ոչ մի  առնչություն չունի: Ամերիկայի հայ ազգային կոմիտեն պատշաճ պատասխանի է սպասում և ակնկալում, որ ԱՄՆ կառավարությունը համապատասխան վերաբերմունք կցուցաբերի՝ հաշվի առնելով, որ սա բավականին նուրբ խնդիր է ողջ հայության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լուսանկրաը՝ Ֆոտոլուր

Նախորդ հոդվածը‘Ալիևին Ֆրանսահայ համայնքը կդիմավորի բողոքի ակցիայով ‘
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույց Բաքվում ԱՄՆ դեպանատան դիմաց ‘