‘
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ռոքլին քաղաքում դպրոցական աղջիկն իր ընկերուհիներից մեկի հետ քնաբեր է ավելացրել ծնողների խմիչքին, որպեսզի ողջ գիշեր ազատ օգտվի ինտերնետից, գրում է The Sacramento լրատվականը:
15-ամյա աշակերտուհու ծնողները ամեն օր երեկոյան ժամը 10-ին անջատել են ինտերնետի ցանցը՝ արգելելով դստերը ուշ ժամերին օգտվել համացանցից: Ծնողների արգելքը շրջանցելու համար դեկտեմբերի 28-ին դեռահասը քնաբեր է ավելացրել ծնողների կոկտեյլին:
Վաղ առավոտյան ծնողներն ալկոհոլային թունավորման ախտանշաններ են նկատել և դիմել իրավապահ մարմիններին, որտեղ անցկացված թմրանյութերի թեստն էլ պարզել է իրողությունը: Դեռահասները ձերբակալվել են կանխամտածված կերպով սննդի մեջ դեղամիջոցներ ավելացնելու մեղադրանքով և տեղափոխվել անչափահասների ազատազրկման կենտրոն:
‘