‘ԱՄՆ դեսպանատան թուրք աշխատակիցը զոհվել է Անկարայում պայթյունի արդյունքում’

614

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հաղորդել է, որ այսօր Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է դեսպանատան թուրք աշխատակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ այսօր ցերեկը Անկարայում ԱՄՆ դեսպանատան առջև հզոր պայթյուն էր տեղի ունեցել, որը, տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Անկարայի քաղաքապետ Ալյաթին Յուքսելը հաստատել է մահապարտ ահաբեկչի վերաբերյալ տեղեկատվությունը: Հայտնի է նաև, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ, որոնց թիվն առայժմ չի հաղորդվում: Թուրքական Anadolu լրատվական գործակալությունը հաղորդել է, որ պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է 30-35 տարեկան մի կին, որը հիվանդանոց է տեղափոխվել: Ըստ երևույթին՝ նա դեսպանատուն է այցելած եղել վիզա ստանալու համար:

Ոստիկանությունը շրջապատել է թաղամասը և դուրս բերել այնտեղ կայանած ավտոմեքենաները, քանի որ զգուշանում է նոր պայթյունից: Դեպքի վայրում պարեկություն է անում ոստիկանական ուղղաթիռը, հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Հայրիկյանի նկատմամբ մահափորձի վերաբերյալ ֆեյսբուքյան վարկածները ‘
Հաջորդ հոդվածը‘Հայրիկյանը հարկադրված է ընդունել ընտրությունները հետաձգելու հնարավորությունը ‘