‘Հայրիկյանի նկատմամբ մահափորձի վերաբերյալ ֆեյսբուքյան վարկածները ‘

1343

Երեկվանից «Ֆեյսբուք» սոցցանցում օգտատերերը ակտիվորեն քննարկում են նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի դեպքի հնարավոր վարկածները: iLur.am-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը:

Հովհաննես Քիրամիջյան

Բոլորը փակում են աչքերը: Մաֆիան անցնում ա Անդրիասի կողքով, մաֆիան անցնում ա Հրանտի կողքով, մաֆիան անցնում ա Պարույրի կողքով, մաֆիան անցնում ա Արմանի կողքով, մաֆիան անցնում ա Րաֆֆիի կողքով, մաֆիան անցնում ա Սերժի կողքով, մաֆիան անցնում ա Արամի կողքով, մաֆիան անցնում ա Վարդանի կողքով, Առավոտ, բոլորը բացում են աչքերը, մաֆիան վրիպեց …

Աշոտ Ադամյան

Իսկ գուցե Պարույր Հայրիկյանը ԻՆՔՆԱմահափորձվել է, պարոնայք վարկածաբաններ: :)))

Ալիկ Պետրոսյան

էս ընտրությունների գլխավոր ռեժիսորը Քեշիշյան Հրաչն ա. մենակ իրա մտքով կանցներ Հայրիկյան օպերացիան:

Հրանտ Տէր-Աբրահամեան

Ըհըն, Սերժն էլ ա ասում, որ ուղղված էր ընտրությունների դեմ, պետության դեմ եւ այլն: Հետեւաբար, ինքն էլ ա բացառում ոչ քաղաքական վարկածը: Թամամվեց: Բաժանվեցինք հստակ երկու մասի՝ նրանք, ովքեր համոզված են, որ քաղաքական ա ու պետության դեմ ա, ու նրանք, ովքեր ոչ մի բանում վստահ չեն ու չեն հասկանում որտեղի՞ց մյուսների մոտ վստահության այդքան մեծ աղբյուր: Ուրեմն մնում է սպասել, որ առաջին կողմը հնարավորինս սեղմ ժամկետում, ցանկալի ա մի քանի օրվա մեջ, մեզ համոզիչ կերպով բացատրի եւ ապացուցի իր իմացածը: Այլապես, ինչպես ասում են տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը…..:

Լիզա Ճաղարյան

Հայրիկյանին առողջություն եմ ցանկանում, առողջություն եմ ցանկանում բոլոր ՀՀ նախագահի թեկնածուներին, առողջություն եմ ցանկանում Հայաստանի բոլոր քաղաքացիներին ու ասում եմ` սերժիկ, առողջ-առողջ հեռացիր, ազատիր քո զարհուրելի ներկայությունից էս երկիրը, քո զարհուրելի բանդային էլ հետդ տար: Նաեւ ասում եմ` կայունության մասին բարբաջողներ, ձեններդ կտրեք, սրտխառնուք եք առաջացնում:

Ստյոպա Սաֆարյան

Իշխանության գնահատականները մի քիչ շո՞ւտ չեն ու շատ հստակ, կողմնորոշված…. մնում է հանցագործի անունը տան: Դաժան է…

Նավակ Ճոճողը

Մի քանի բան ասեմ:
1. Պարզ է, որ Հայրիկյանի դեպքը կարար լիներ ցանկացած երկրում ու ցանկացած քաղաքացու հետ, ու ցանկացած երկրում դրանում մեղադրելու էին Պետությանը, որովհետև Պետությունն է ապահովում քաղաքացու անվտանգությունը: Ու այս հարցում մեղադրել որև է ուրիշ սուբյեկտին աբսուրդ ա, սա Պետության Անվտանգության հարց է, անկախ նրանից թե ով է և որտեղից է այս պրոյեկտը գծվել:
2. Չեմ բացառում որև է վարկած, բացի նրանից՝ որ Հայրիկյանը կարար ինքը սարքած լիներ, սա կատարյալ աբսուրդ ա, էտ մարդը լրիվ չուժոյ պախմել ա:
Ուստի զերծ կմնամ, մոտիվացիայի հարցի քննարկումից:
3. Մուկը կատարյալ անմեղսունակ ա, եթե պնդում ա, որ սրա հետևում կանգնած են քաղաքական ուժեր, ՀՀ-ի քաղաքական ուժերը պետք է՝ Մուկից պատասխան պահանջեն, հերիք ա ինչքան գնաց Եվրոպաներում ձրի զավտրիկ արեց:
4. ՀՀ Ոստիկանությունը, պարտավոր է բացահայտի այս գործը, բայց միայն կատարողին պատժելով չէ, քանի որ պարզ է, որ սրա հետևում լուրջ մարդիկ էն կանգնած:

Գայանե Ղազարյան

Կարդալով բոլոր տեսակի արձագանքները պաշտոնական անձանց, քաղաքական տարբեր կալիբրի գործիչների, տարբեր լրատվականների, տպավորություն ա ստեղծվում, թե կրակել են Սերժի՛ վրա… մի վայրկյան նույնիսկ մոռացա, որ ախր տուժածը Պարույր Հայրիկյանն ա… Ոչ մի վարկած չհնչեց, որ գուցե կար ինչ-որ վրիժառու, որ գուցե Հայրիկյանի սիրուհու մարդն ա կրակել, որ կարող ա կրակողը հոգեկան հիվանդ ա, սկի չգիտի՝ ում վրա ա կրակել…. Չկա ՈՉ ՄԻ վարկած՝ կապված Հայրիկյանի հետ… Միայն՝ հատու՛կ պատրաստված հարված պետականությանը ու հատու՛կ ուղղված Սերժի դեմ…

Երբ եղավ Հոյտեմբերի 27-ը բոլորը կակ շտիկ ճամարտակում էի, թե «մի խումբ ռոմանտիկներ» են… էլի հետաքննություն չէր եղել, ոչինչ պարզ չէր, բայց չգիտեց Աստծո ինչ պայծառացումից բոլորը գիտեին, որ «մի խումբ ռոմանտիկներ» են և ուրիշ ոչինչ…

Երբ եղավ Մարտի 1-ը բոլորը կակ շտիկ զառանցում էին, թե Լևոնն էր, բայց դա տևեց մի քանի ժամ, ու երբ նույնիսկ իրանց պես դեգեներատներին պարզ դարձավ, որ ոչինչ չեն կարողանում սաղացնեն ընդդիմությանը, սկսեցին ճամարտակել, թե «մի խանգարեք նախաքննությանը», «մենք չենք ցանկացա խոսել, որպեսզի չկողմնորոշենք նախաքննությունը», «քննություն է ընթանում, դա ամեն ինչ ցույց կտա»… քննությունն իհարկե ոչինչ ցույց չտվեց ու տենց էլ ոչ սպանությունների, ոչ թալանի ու ջարդարարությունների համար ոչ ոք չնստեց: Մի քանի բացառիկ տհասներ դրանից ոչ մի եզրակացություն չկատարեցին, բայց մեծ մասին ամեն ինչ պարզ դարձավ…

Իսկ հիմա, դեպքից 30 րոպե հետո ԲՈԼՈՐԸ՝ Մուկով, Դավիթ Շահնազարյանով, Աշոտյանով, Սամվել Նիկոյանով, Արման Բաբաջանյանով ու բոլորով-բոլորով, ԳԻՏԵՆ, որ դա քայլ էր Սերժի՛ դեմ, ու ԲՈԼՈՐԻՆ ձեռնտու կարար լիներ, ԲԱՑԻ Սերժից… Մի տեսակ չեմ հասկանում, բա նախաքննություն, դատ-դատաստան էլ չկա՞, հա՞, էլ «ռոմանտիկների խումբ» չկա՞: Էդ ո՞նց եք բոլորդ տենց պայծառացել: «Սերժին դա հաստա՛տ ձեռնտու չէր». գրում ա լրագրողը. ինչի՞ չի գրում, որ դա ասենք Րաֆֆուն էլ հաստատ ձեռնտու չէր, էպոսագետին էլ չէր, տենց ինչ-որ շող ե՞ք տեսել, որ ձեզ ասել ա՝ սաղ հնարավոր ա, մենակ Սերժը հնարավոր չի:

Ու մի գիշեր էդ թեզը դակելուց հետո հնչում ա տրամաբանական կադանսը՝ պետք է համախմբվել Սերժի շուրջ՝ դեմ առնելու այս մարտահրավերին: Իմ միակ մարտահրավերը Սերժն ա ու իրա՝ էդ աթոռին թառած մնալու հնարավորությունը… էնպես որ իրա՛ շուրջ ես չեմ կարող համախմբվել իրա իսկ դեմն առնելու համար: Իսկ եթե մի քիչ էլ շարունակեք երգել, թե սրա համար անհրաժեշտ ա համախմբվել Սերժի շուրջ, ձեզնից լավ ո՛չ ոք չի «ծակվի», որ հենց Սերժի՛ն դա կարող էր ձեռնտու լինել, եթե սցենարը համազգային փրկչի լուսապայծառ վայրէջքն էր երկրի վրա: Հանգստացեք ու մի քիչ ավելի պակաս եռանդով աշխատեք, թե չէ լրիվ ոնց-որ խառնում եք սաղ:

Գայանե Ղազարյան

Մի բան հարցնեմ էլի, կարող ա՞ Պարույր Հայրիկյանը իշխանության թեկնածուն էր, վրաներս խաբար չկար…. Ինչքան հիշում եմ ընտրարշավից՝ Հայրիկյանը ընդդիմադիր թեկնածու էր: Բա ո՞նց ա իրա վրա կրակոցը քայլ Սերժի դեմ… Ասենք Քենեդու վրա կրակոցն էլ քայլ էր երևի Ջոնսոնի դեմ, Վազգեն Սարգսյանի վրա կրակոցը՝ Քոչարյանի դեմ, Մարտի 1-ի տաս զոհերը՝ Սերժի դեմ…. մի տեսակ տրամաբանությունը հայ ազգի կողքով ա հա՞ ոնց-որ անցել՝ «ով հիվանդանա, ով գնա սանատորիա»՝ բոլոր իրավիճակներում մի տեսակ իրական շահողը նաև «տուժողն» ա՝ ում դեմ որ իբր «քայլն» էր: Իսկ եթե նկատի ունեք սադրանք էր, որ «գցեն» Սերժի վրա… ապա հասկանալի չի՝ ինչի ա ամբողջ իշխանական ու ընդհատակյա իշխանական հատվածը տենց նախապատրաստված՝ իրողությունը հօգուտ իրա շուռ տալու սցենարի հարցում՝ ուղիղ 30 րոպե ու բոլորը նույն բառերով նույն բանն են կրկնում՝ համախմբվենք Սերժի շուրջ: Համախմբվեք, բայց էդ դեպքում ձեր վրա հա՛տկապես ա կախվում հաշված օրերի ընթացքում հանցագործին բռնելու ու դատելու ու ՀԱՄՈԶԻՉ դատելու հարցը… Հակառակ դեպքում դա ընդամենը հերթական Մարտի 1-ն ա, որը «կազմակերպեց ընդդիմությունը», «ամեն վայրկյանը կադրերով ունենք» ու չկա ոչ մի դատված…. ոչ մի բացահայտված դրվագ… ոչ մի վարկած… Վախենամ համախմբվեք ու հետո մի հինգ տարուց նոր զարմանաք, որ ախր վա՜յ, էլի ոչ ոք չբացահայտվեց կամ «մի խումբ ռոմանտիկներ» նստեցին, իսկ պատվիրատուն տենց էլ չգտնվեց:

Արեգ Գևորգյան

Մտահոգության տեղիք պետք է տա ոչ թե տեղի ունեցածը, կամ մահափորձը իրականացնողի կամ պատվիրողի անունը, այլ այն, որ եթե անգամ պարզվի, որ ոճրագործության հեղինակը կրկին իշխանություններն են, որևէ մեկը դժվար թե զարմանա:

Իսկապես, ինչո՞ւ մենք պետք է զարմանանք, եթե պարզվի որ Մարտի 1-ի սպանդը իրականացրած, 10 քաղաքացի գնդակահարած, երկիրը թալանած, ցեղասպանությունը ուրացած, պատգամավորների գախտնալսումներ կազմակերպած և այս ամենը չհադուրժող երիտասարդներին բանտ նետած ռեժիմը կարող է ինչ-որ կերպ կաշկանդված լինել թեկնածուներից որևէ մեկի նկատմամբ այսպիսի ոտընձգություն կազմակերպելուց:

Իհարկե, սա ոչ մեկ չի բացառելու, իհարկե, այստեղ թիվ մեկ կասկածյալը Սերժ Սարգսյանի հանցախումբն է և իհարկե, այս կասկածները չեն կարող փարատվել, քանի դեռ բացահայտված չեն այս և մնացած բոլոր ՀՀ-ի դեմ գործած հանցագործությունները:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ սենատորին մեղադրում են. Նա «նախընտրում է ամենաերիտասարդ և ամենաթարմ աղջիներին»’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանատան թուրք աշխատակիցը զոհվել է Անկարայում պայթյունի արդյունքում’