‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.00 դրամ/դոլար’

631

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 34 լոտ խմբաքանակով վաճառվել է 5.500 մլն.դոլար (2.248 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 405.00 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 404.76 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 405.00 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 405.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.00 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 16-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 653.304 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 404.04 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘ Ահազանգ. Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության արդյունքում Արտաշատի համայնքը կարող է կորցնել իր մրգատու ծառերի 81%-ը’
Հաջորդ հոդվածը‘Անձի պաշտամունք. Տաջիկստանում նախագահին «ցիտող» վահանակներ են կախում ‘