‘ԱՄՆ-ը մտադիր է ավելացնել Իսրայելի հակահրթիռային պաշտպանության ֆինանսավորումը ‘

1063

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին խոստացել է Կոնգրեսից լրացուցիչ միջոցներ հայցել «երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի եւ հակահրթիռային պաշտպանության ամերիկա-իսրայելական համատեղ ծրագրերի ֆինանսավորման համար, հայտնում է РИА-Новости-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին:

Իսրայելը նոյեմբերի 14-ից Գազայի հատվածում ռազմական գործողություններ է իրականացնում՝ նպատակ ունենալով «ոչնչացնել գրոհայիններին եւ նրանց ենթակառուցվածքները»: Այդ գործողությունների ընթացքում արդեն շուրջ 140 պաղեստինցիներ են զոհվել:  Չորեքշաբթի երեկոյան լրատվամիջոցները հայտարարեցին, որ Եգիպտոսի միջնորդությամբ կողմերին հաջողվել է հասնել հրադադարի:

«Նախագահ Օբաման այսօր զրուցել է վարչապետ Նեթանյահուի հետ եւ հաստատել է Իսրայելի անվտանգությունն ապահովելու իր ձգտումը: Նախագահը հստակ հասկացնել է տվել, որ չի պատրաստվում հանդուրժել խաղաղ քաղաքացիների նկատմամբ հարձակումները», — ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:

 

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Զենիթ» — «Մալագա»՝ 2:2’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. Գրոմովն ու Չիլինգարովը ողջագուրվում են ‘