‘ԱՄՆ-ը մտադիր է «Մուսուլման եղբայրները» ճանաչել ահաբեկչական կազմակերպություն’

1022

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է «Մուսուլման եղբայրներ» միջազգային իսլամիստական կազմակերպությունը ներառել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է New York Times թերթը:

Պարբերականի տվյալներով՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ ապիլի 9-ին Վաշինգտոնում պետության ղեկավարի անցկացրած բանակցություններից հետո  Սպիտակ տունը դիվանագետներին և ազգային անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունների աշխատակիցներին հանձնարարել է զբաղվել այդ հարցով:

Խմբավորման գործունեությունը Եգիպտոսում արգելված է, «Մուսուլման եղբայրներն» ընդգրկված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԻՊ պարագլուխ Բաքր ալ-Բաղդադին հայտնվել է քարոզչական տեսաերիզում’
Հաջորդ հոդվածը‘Շրի Լանկա. Պայթյունների համար պատասխանատուները կապ ունեին ԻՊ-ի հետ’