‘ԱՄՆ-ը պատժամիջոցներ է նախապատրաստում ուկրաինական իշխանությունների և ընդդիմության դեմ’

653

ԱՄՆ նախագահի աշխատակազմը ֆինանսական պատժամիջոցներ է նախապատրաստում Ուկրաինայի իշխանությունների և ընդդիմության առաջնորդների նկատմամբ, ովքեր պատասխանատվություն են կրում երկրում առկա ճգնաժամային իրավիճակի համար: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Կոնգրեսի իր աղբյուրներին, որոնք անմիջական մասնակցություն ունեն պատժամիջոցների նախապատրաստմանը:

Պատժամիջոցների փաթեթի նախապատրաստումը դեռևս ավարտված չէ, սակայն եթե Ուկրաինայում հակամարտությունը սրվի, այն կպատրաստվի ամենասեղմ ժամկետներում, հայտարարել են լրատվական գործակալության զրուցակիցները: Որևէ մանրամասն նրանք չեն հաղորդել, միայն տեղեկացրել են, որ պատժամիջոցներ կարող են կիրառվել ոչ միայն Ուկրաինայի իշխանությունների, այլև ընդդիմության ղեկավարների նկատմամբ:

Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված՝ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին ԱՄՆ-ը հայտարարել է դեռևս 2013 թ. դեկտեմբերին, սակայն այն ժամանակ խոսքը միայն իշխանությունների մասին էր, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գազի որակը «գնալով ավելանում է», վստահության մակարդակը` նվազում — iLur-ի հետաքննությունը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ձեր ռեալ պոլիտիկը մեր պայքարին վնաս չի’